Ինչպես են շոգին դիմագրավում կենդանիները․ ֆոտոշարք
2018-ի ամառն, ինչ խոսք, կհիշվի որպես ամենաշոգերից մեկը։ Սակայն չմոռանանք, որ սաստիկ տապից տառապում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները։ Եվ եթե մենք կարող ենք ուղղակի միացնել օդորակիչը կամ վազել սառը ցնցուղի տակ, ապա կենդանիները ստիպված են մոգոնել սեփական մեթոդները։
Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են տնային կենդանիները փորձում պատսպարվել արևից, իսկ չհաջողելու դեպքում ցուցադրում են իրենց դժգոհությունը։ Երբեմն դա լինում է այնքան զվարճալի, որ ցանկություն է առաջանում անմահացնել այդ պահը։
korrespondent.net-ն առաջարկում է դիտել ու մի փոքր զվարճանալ հենց նման հետաքրքիր լուսանկարների հավաքածուով։