Հույս ունեմ՝ Զվերևը կդառնա աշխարհի առաջին ռակետ. Ֆեդերեր
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գովասանքով է խոսել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի մասին և հույս է հայտնել, որ նա կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը.
«Հույս ունեմ՝ Զվերևը կդառնա լավագույնն աշխարհում: Նա հիանալի տեխնիկա և որակներ ունի: Կարծում եմ՝ ամենօրյա աշխատանքի շնորհիվ նա կարող է ավելի ուժեղ դառնալ:
Անխոս, նա առաջընթաց կգրանցի: Այս տեմպերով շարունակելու դեպքում Ալեքսանդրին գուցե հաջողվի մինչև 40 տարեկան պահել մարզավիճակը:
Աշխարհի առաջին ռակետ դառնալը բարդ է: Դա մեծ մարտահրավեր և փորձություն է ոչ միայն խաղամակարդակի առումով, այլև հոգեբանական տեսանկյունից: Եթե նայենք աշխարհի առաջին ռակետ դարձած թենիսիստների ցանկին, կտեսնենք, որ նրանք այդքան էլ շատ չեն: Հույս ունեմ՝ Զվերևը կդառնա նրանից մեկը: Նա անչափ տաղանդավոր է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է «Daily Express»-ը: