«Ռեալի» պաշտպան Օդրիոսոլան վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան չի կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ օգոստոսի 15-ին կայանալիք խաղին:
Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի նորեկն աջ ոտքի վնասվածք է ստացել, որը նրան թույլ չի տա մասնակցել առաջիկա հանդիպմանը: Օդրիոսոլայի ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ալվարո Օդրիոսոլան «Ռեալ» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից»՝ 30 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանիայի նախորդ առաջնությունուևմ 22-ամյա պաշտպանը մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: