Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Հայաստանն ու Ռուսաստանը վերջին շրջանում վարում են  «պինգ-պոնգի» քաղաքականություն. Է. Շարմազանով

Tert.am –ի հետ  զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված զարգացումներին: Դրանք Էդուարդ Շարմազանովը որակում է որպես «պինգպոնգյան» քաղաքականություն:

-Պարո՛ն Շարմազանով, վերջին շրջանում շատ փորձագետների մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների որակն  ու «երկխոսության ձևաչափը»: Երբ Փանիկի դեպքերից սկսած՝ հայտարարում են, պատասխանում, Սերգեյ Լավրովի հայտարարություն, ապա Փաշինյանն ասաց, որ  բոլորը պետք է ադապտացվեն նոր կարգավիճակին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս էր այս առումով ձեր օրոք:

-Առնվազն մեր կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բխել են Հայաստանի Հանրապետության պետական շահից և սպասարկել են բացառապես ՀՀ պետական շահը: Դրա վառ ապացույցն է ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացումը, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքը, ՀԱՊԿ-ում մեր նախագահությունը և տարբեր ռազմական-ռազմավարական ու քաղաքական պայմանագրերի ստորագրումը, ռուսաստանյան ներքին գործարանային գներով ռազմական տեխնիկայի տրամադրումը մեր երկրին, նաև այն, որ Ղարաբաղյան հիմնահարցում ՌԴ-ն, հիմնականում, ունեցել է կառուցողական դիրքորոշում: Իհարկե, եղել են խնդիրներ, բայց չի եղել մի իրավիճակ, երբ վարվել է «պինգ պոնգ»-ի քաղաքականություն», որտեղ մենք ասում ենք, իրենք՝ պատասխանում, հետո մենք, հետո՝ իրենք: Հայ-ռուսական հարաբերությունները մեր իշխանության շրջանում կրել են բացառապես դաշնակցային բնույթ և բխել են ՀՀ պետական շահից ու անվտանգության ամրապնդումից: Ինչ վերաբերում է մատնանշածս «պինգ պոնգի  քաղաքականությանը», ապա, ըստ իս, դաշնակիցների միջև  հարաբերություններն ավելի արդյունավետ կլինի ոչ թե  հրապարակային հայտարարություններով պարզելը, այլ դիվանագիտական խողովակներով ամենացավոտ հարցերի քննարկումը: Մեր իշխանությունն առնվազն այդ ճանապարհով է գնացել:

-Մի խոսքով՝ գտնո՞ւմ եք, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարվում:

-Առաջիններից մեկն եմ եղել, որ հայտարարել եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, և որ դա չի բխում մեր պետության ու մեր ժողովրդի շահերից, ես առաջինն եմ եղել, որ նշել եմ, որ Փանիկի դեպքերից հետո, երբ ռուսական կողմը ներողություն էր խնդրել, պարոն վարչապետն այս դեպքերը սադրանք որակեց և այս հարցին շատ խիստ անդրադարձավ: Նաև առաջիններից եմ եղել, որ խնդրահարույց եմ համարել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի վերաբերյալ  մեղադրանքն առաջադրելն առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացնելը: Ես դրա մասին շատ եմ խոսել: Անկախ նրանից՝ ով ինչ է գրում, Լավրովի հայտարարությունը բավականին հստակ էր, և Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է ադապտացվեն, ես մի քիչ լավ չհասկացա՝ ինչին: Այսինքն՝ պետք է ադապտացվեն, որ հարաբերությունները վատթարանում են, թե ադապտացվեն, որ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում: Եվ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթն առնվազն 3 նախագահների օրոք պահպանվել է. և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛Սարգսյանի, և սա է այն կոնսենսուսային հարցերից մեկը, որը նախկին երեք վարչակարգերին միավորել է և եղել է կոնսեսուս: Եվ ես գտնում եմ, որ մենք պետք է շատ ավելի սառնասիրտ քաղաքականություն վարենք:

-Ի՞նչ  հասկացաք այն հաղորդագրությունից, որ  Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդիրը:

-Պարզ է, նաև ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Խաչատուրովին ներգրավել որպես մեղադրյալ, ավելին՝ մեղադրական եզրակացություն ներկայացնելն առանց համապատասխան դիվանագիտական-իրավապայմանագրային արարողակարգի, բնականաբար, հարվածի տակ է դրել ՀԱՊԿ միջազգային հեղինակությունը: Հիմա ինչ կլինի, ոնց կլինի… ես, գոնե որպես ժամանակին ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, կարող եմ ասել, որ եղել են խնդիրներ, բայց դրանք մենք լուծել ենք աշխատանքային ճանապարհով: Եվ Հայաստանին ՀԱՊԿ-ի ղեկավարությունն օդից չէր տրվել: Դրա համար պայքար է եղել, դրա համար բանակցություններ են եղել:

-Այսինքն՝ գնահատում եք, որ Հեղափոխությունից 100 օր հետո հարաբերությունների վատթարացո՞ւմ է տեղի ունեցել:

-Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն առնվազն հրապարակային մակարդակում, չեմ ուզում ասել վատանալ, վատթարացել են: Կա անհասկացվածություն և փոխադարձ «պինգպոնգյան» գնահատականներ: Եվ առնվազն հրապարակային մակարդակում այս հարաբերությունները վկայում են դրա մասին: Եվ սա չի բխում մեր պետության շահերից:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում բաներ ասաց, որ դուր չեկան եվրապաշտոնյաներին, հիմա բաներ է ասում, որ կարող են դուր չգալ ՌԴ քաղաքական իշխանությանը: Սա այն դեպքում, երբ իշխանության գալիս Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձներ էր հղում, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում վեկտոր չի փոխվելու:

-Յուրաքանչյուր պետության ղեկավար ինքն է որոշում, թե ինչպիսի հայտարարություններ է անում: Սա մի կողմն է, չեմ ուզում մեկնաբանել՝ ինչու, ոնց: 100 օրը կլրանա, իրեն հարցրեք: Բայց կա բացահայտ ճշմարտություն, քաղաքականությունը ոչ թե  միայն խոսելն է՝ բլբլալը, չէ, այլ արդյունավետությունը: Политика - это не болтовня, а эффективность.:Եթե նման քաղաքականությունը դրական է անդրադառնում, դրական եմ վերաբերում, եթե ոչ՝ բացասական: Ամեն ինչ պետք է նայենք՝ ըստ արդյունքների:  Այդ՝ կոռուպցիայի դեմ պայքար և այլն, շատ լավ է, բայց դա չի կարող լինել Հայաստանի գլխավոր կռվանը: Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը անվտանգությունն է:

-Ավելի վաղ ասել էիք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկվելու է մինչև օգոստոսի 15-ը: Եղե՞լ է քննարկում:

-Դեռ ոչ:

- Եթե համառորեն այս հարցը չի քննարկվում, կարելի՞ է ենթադրել, որ այս հարցը կուսակցության կողմից չի կարևորվում, նաև ձեր աջակիցների: Կա՞ն պատկերացումներ, թե առաջադրված քաղաքական ուժերից որին եք կոչ անելու ընտրել:

-Մենք պատկերացումներով չենք առաջադրվում, այլ՝ կուսակցական որոշումներով, հետևաբար, որոշումներ չկան:

- Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ ամռան ընթացքում, նրա արձակուրդից վերադառնալուց հետո կուսակցության անդամները հանդիպո՞ւմ են:

-Պարբերաբար պարոն Նախագահի հետ հանդիպում ենք, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո չենք հանդիպել, որովհետև արձակուրդի մի մասն ինքը անցկացրել է  Արցախի Հանրապետությունում:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net