Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մեկնել է Մոլդովա
Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ: Այսօր Հայաստանի Մ21 հավաքականը մեկնել է Մոլդովա: Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 20:00-ին է:
Հայաստանի Մ21 հավաքականը Մոլդովա է մեկնել հետևյալ կազմով՝
Դարպասապահներ. Սևակ Ասլանյան («Փյունիկ»), Նիկոլաոս Մելիքյան («Արարատ-Արմենիա»),
Պաշտպաններ. Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Ալեքսանդր Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Էդմոն Մովսիսյան («Փյունիկ»), Հովհաննես Նազարյան («Արցախ»), Դավիթ Տերտերյան («Գանձասա-Կապան»), Ժիրայր Մարգարյան («Շիրակ»),
Կիսապաշտպաններ. Արթուր Նադիրյան («Փյունիկ»), Դավիթ Նալբանդյան («Արարատ-Արմենիա»), Ռազմիկ Հակոբյան («Ալաշկերտ»), Կարեն Մելքոնյան («Բանանց»), Էմիլ Եղիազարյան («Արցախ»), Հակոբ Հակոբյան («Բանանց»), Հովհաննես Հարությունյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա), Հովհաննես Պողոսյան («Արցախ»), Հովհաննես Իլանգյոզյան («Փյունիկ»),
Հարձակվողներ. Գրիգոր Աղեկյան («Արցախ»), Էրիկ Պետրոսյան («Բանանց»):
Տեղակացնենք, որ Ռոբերտ Հակոբյանի փոխարեն Մ21 հավաքականին միացել է Ալբերտ Խաչումյանը «Արարատ-Արմենիա» թիմից, իսկ Հովհաննես Հարությունյանը չի մեկնել Մոլդովա վնասվածքի պատճառով: