Պակիաոն կարիերան կավարտի 2019 թվականին. Բոբ Արում
Պրոմոութեր Բոբ Արումը հայտարարել է, որ 8 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Մենի Պակիաոն կարիերան ավարտելու է 2019 թվականին.
«Պակիոն ևս 3 մենամարտ կանցկացնի՝ մեկը մինչև 2018 թվականի ավարտը, երկուսը՝ 2019 թվականին: Այդ մենամարտերից հետո նա կավարտի կարիերան: Առաջիկա մրցակիցը դեռ հայտնի չէ: Հնարավոր տարբերակներից են Տերենս Կրոուֆորդը, Վասիլի Լոմաչենկոն և Ամիր Խանը»,- Արումի խոսքը մեջբերել է «Manila Bulletin Sports»-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին 39-ամյա Պակիաոն նոկաուտի է ենթարկել Լուկաս Մատիսեին՝ նվաճելով կիսաթեթև քաշային կարգում WBA Regular տիտղոսը: