Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել
«Ինչպես և խոստացել ենք մեր հարգելի ժողովրդին, մենք ոչ մի ջանք չենք խնայի մեր երկրի հրիթիեռային հնարավորությունները հզորացնելու համար, և ամեն օր մեծացնելու ենք մեր հրթիռային ներուժը», - երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին:
Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Թեհրանին հրթիռային ծրագիրը զարգացնելու համար: Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշում է կայացրել, որոնք ավելի վաղ սահմանվել էին բալիստիկ հրթիռների արտադրության պատճառով։