Լավագույն զբոսաշրջային ուղղությունները սեպտեմբերին ճանապարհորդելու համար
Business Insider-ը ներկայացրել է այն զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որոնք լավագույնն են սեպտեմբերին ճանապարհորդելու համար:
Որպես կանոն՝ սեպտեմբերին շատ վայրերում հանգստի համար սահմանված գները զգալի նվազում են, ինչի շնորհիվ որոշ զբոսաշրջային ուղղություններ դառնում են շատ ավեի մատչելի և գրավիչ:
Նման մատչելի ու հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների շարքին են դասվում Լաս-Վեգասն ու Լոնդոնը, ուստի ճանապարհորդությունից մեծ բավականություն ստանալու համար այս քաղաքներ խորհուրդ է տրվում այցելել սեպտեմբերին:
Սեպտեմբերը նաև հիանալի ամիս է վայրի բնությունը վայելելու համար: Նման հանգստի սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Կոստա Ռիկա, մասնավորապես՝ Լիմոն նահանգ:
Լողափերի և ակտիվ հանգստի սիրահարները կարող են իրենց արձակուրդը վայելել Սիցիլիայում կամ Կարիբյան ծովի ափին, մինչդեռ պասիվ հնագիստ նախընտրողերի համար լավագույն զբոսաշրջային ուղղությունները կլինեն բելգիական Բրյուգգե և հնդկական Ուդայպուր քաղաքները:
Բացի այդ, սեպտեմբերին խորհուրդ է տրվում այցելել նաև ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Մեծ Կիրճ (The Grand Canyon), քանի որ զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազումը հնարավորություն կտա մեծ բավականություն ստանալ հանգստից: