Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Նիկոլ Փաշինյանը տալիս է գլխավոր մեսիջը, իսկ իր թիմը պետք է բացի փակագծերը. Ստեփան Գրիգորյան  

Tert.am–ի հետ զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանն անդրադառնում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  հուլիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի արտաքին քաղաքական բլոկին վերաբերող հարցադրումներին:


-Պարո՛ն Գրիգորյան, Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը  (որում հույս էր հայտնել, որ ՌԴ-ն Ադրբեջանին թույլ չի տա նոր պատերազմ սանձազերծել) ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  խոցելի է համարել՝ նշելով, որ այդ ձևակերպումներով՝ մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

- Համարում եմ, որ առանձին դեպքերում իրոք շատ օգտակար է իրերը իրենց անուններով կոչելը: Եկեք իրար չխաբենք. 2016-ի ապրիլին, այո, Ադրբեջանը շատ էր ուզում սկսել պատերազմ, կոպիտ ասած, եթե չզգային Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, իրենք չէին էլ համարձակվի: Այո՛, իրենք այսօր էլ ուզում են հարձակվել, խնդիրը լուծել ուժով, բայց կա միջազգային հանրություն, նաև՝ ՌԴ-ն, որոնք իրենց պահվածքով պետք է զսպիչ մեխանիզմ լինեն: Ու ակնհայտ է, որ 2016-ի ապրիլին Ռուսաստանը, կոպիտ ասած, արգելակը հանեց: Ու ես բացատրեմ Նիկոլ Փաշինյանի միտքը, որ, այո, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը չի համարձակվի, եթե Ռուսաստանը չուզենա: Այո: Եվ դա ինչ-որ չափով հենց ՌԴ–ի պատասխանատվությունն է: Չեմ ասում, որ սա պետք է դառնա մշտական մեր արտաքին քաղաքականության մեջ, բայց կրկնում եմ՝ առանձին դեպքերում շատ օգտակար է իրերն իրենց անուններով կոչելը: Ավելին՝ սրանով նա նույնիսկ հաճոյախոսել է ՌԴ-ին՝ ասելով, որ մենք գիտենք, որ ձեր ազդեցությունը շատ մեծ է ու դիմում ենք՝ զսպեք Ադրբեջանին:

-Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը թերագնահատելու, Ալիևին պատասխանատվությունից ազատելու մեկնաբանությունների մասով ի՞նչ կասեք:

-Կա նման բան, որ ինչ էլ ասես, դա տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալու:Երկրորդ. Արևմուտքը չի էլ թաքցնում, որ մեր տարածաշրջանում որևէ մեկը չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի Ռուսաստանը: Ես սա բազմիցս լսել եմ թե՛ եվրոպացիներից, թե՛ ամերիկացիներից: Ըստ որում, նաև՝ պաշտոնական մակարդակներում: Սա մեծ գաղտնիք չէ: Որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը շատ մեծ է, իսկ առանձին դեպքերում՝ որոշիչ:


- Իսկ ԵՄ մասով Փաշինյանի վերջին հայտարարություններն ինչպե՞ս կդիտարկեիք՝ հաշվի առնելով Վարչապետի բրյուսելյան ձևակերպումները, ինչպես նաև Սվիտալսկու արձագանքը: Ի՞նչ կարող եք արձանագրել: 

-Բրյուսելում իր հայտարարածն, ի վերջո, բերեց նրան, որ Սվիտալսկին անցկացրեց մեծ կոնֆերանս, որի ժամանակ, ասաց՝ այո, բերեք, ներկայացրեք առաջարկներ: Այսինքն, տեսա՞ք,Բրյուսելում իր անսպասելի քայլը բերեց դրականի: Իրենք հիմա պատրաստ են ավելի մեծ աջակցություն հատկացնել: Ուղղակի, իրենք ճիշտ են ասում, որ բերեք առաջարկներ: Ու այստեղ կցանկանայի ուշադրությունը սևեռել հետևյալի վրա. այստեղ է, որ, երբ լիդերը՝ առաջին դեմքը խոսում է, գլխավոր «մեսիջները» ուղարկում է, պետք է սկսի աշխատել 2-րդ էշելոնը, համապատասխան գերատեսչությունները, իր ապարատը: Ավելի ակտիվ պետք է աշխատեն, որ այս հարցերի պատասխաններն իրենք տան, բացեն փակագծերը: Բերեմ մեկ օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն ասում են՝ չի փոխվել արտաքին քաղաքականությունը Հայաստանում: Դա նշանակում է, որ ինքը նկատի ունի՝ ձևաչափը չի փոխվել: Բայց հասկանում եք, չէ՞, որակը և բովանդակությունը ակնհայտ է, որ կփոխվեն: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի հետ: Բովանդակությունը, ըստ իս, կլինի ավելի հարուստ: Բայց սա ես չպետք է «բացեմ», սա իր թիմը պետք է բացի, քանի որ վարչապետը չպետք է բացի բոլոր փաստաթղթերը: Նույնը՝ հիմա. ինքը մի միտք ասեց ՌԴ-ին առնչվող, ՌԴ–ն ուշադիր հետևում է, բայց իր ասելուց հետո, տարբեր խողովակներով՝ Պաշտպանության նախարարություն, դիվանագիտական խողովակներով, իրենք պետք է աշխատեն ռուսաստանցի պաշտոնյաների հետ, որ այդ մեսիջն իրենց մոտ ճիշտ ընկալվի:

-Իսկ «բացելուց» բացի դա ենթադրո՞ւմ է, օրինակ՝ ԵՄ պարագայում, ԵՄ համաձայնագրում ինչ-որ լրացումներ, ընդլայնումներ, թե՞ ուղղակի ծրագրերի մակարդակով:

- Շատ ճիշտ հարց է: Չեմ կարծում, որ հարցն այսօր Համաձայնագիրն ընդլայնելու կամ ուժեղացնելու մասին է: Այդ պայմանագրի մեջ ամեն ինչ էլ գրված է: Ուղղակի ծավալը: Ենթադրենք մի հարց եք պլանավորել: Ես գիտեմ, որ ԵՄ-ն պլանավորում է Հայաստանի շրջաններում վերագործարկել մի քանի գործարաններ: Հիմա. ծավալը կարող է լինել 3 գործարան, կարող է լինել 20: Այնպես որ, համարում եմ, այստեղ առաջին հերթին խոսքը ծավալի մասին է, ոչ թե խորության:

-Նաև Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կոռուպցիոն  բացահայտումները ներառել են շրջանակների, որոնք ծափահարում էին հեղափոխությունը: Դուք հասկացե՞լ եք, կարո՞ղ եք ասել՝ ում կամ ինչ շրջանակների մասին էր խոսքը: 

- Ոչ, ինձ համար հասկանալի չէ, բայց եթե ինքը պատժի սխալ արած մարդուն, ում ինքն է նշանակել, սա միայն ողջունելի կլինի: Եթե իրոք կա մարդ, որ նման կոռուպցիոն քայլեր է արել: Սա իրոք կնշանակի, որ, այո, մարդը իր թիմից է, ինքը պատժում է:


-Դե այդ մասին դեկլարատիվ հայտարարություններ միշտ են լինում, ուղղակի երեկ կարծես ակնարկը կոնկրետ անձանց մասին էր: 

-Ժամանակը ցույց կտա՝ դա դեկլարատիվ է, թե ոչ: Իրոք, մենք բոլորս էլ սպասում ենք: Սպասում ենք, որ այդ խոստումները կատարվեն:





Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net