Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 70 ռազմական օբյեկտների ուղղությամբ
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների մոտ 70 օբյեկտ են հրթիռակոծել ի պատասխան ուրբաթ դիպուկահարների կրակոցների, որոնց հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:
Այս անգամ պաղեստինական խմբավորումները գրեթե չեն արձագանքել իսրայելական ռմբակոծություններին՝ սահմանափակվելով երեք հրթիռի արձակմամբ, որոնցից երկուսը կործանվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ իսրայելական համակարգի կողմից:
«Վերջին մի քանի ժամը Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է իրականացրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների դեմ: Ութ թիրախների ուղղությամբ տանկերի և ինքնաթիռների միջոցով անմիջապես իրականացված հարվածներից հետո ավիացիան ռմբակոծել է 60 օբյեկտ»,- ասված է հաղորդագրությունում:
Զինվորականները չեն նշում, թե արդյոք գործողությունն ավարտված է, թե ռմբակոծությունները շարունակվում են:
Պաղեստինյան կողմից ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ: Եվս մեկ պաղեստինցի սպանվել է Գազայի հատվածի սահմանին բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ: