103-ամյա գերմանուհին ձեռնափայտով վտարել է կին գողերին իր տնից
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ծեր բնակչուհին ձեռնափայտով հարձակվել է կին հանցագործների վրա ու վտարել նրանց, հայտնում է lenta.ru-ն։
Երկու չարագործ կանայք ներխուժել են 103-ամյա գերմանուհու տուն, տարել ծեր կնոջը խոհանոց և ստիպել ստորագրել ինչ-որ փաստաթղթեր։ Մի տղամարդ էլ սպասել է նրանց աստիճանների վրա։ Ոստիկանությունում ենթադրում են, որ նա էլ պետք է արժեքավոր իրերը դուրս բերեր տնից, մինչ իր երկու համախոհները զբաղեցնում էին տանտիրուհուն։
Ծեր կինը, սակայն, տապալել է նրանց պլանը։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթղթերը, իսկ երբ կանանցից մեկը շատ է մոտեցել իրեն, շատ արագ վերցրել է ձեռնափայտն ու դրանով վռնդել նրանց։ Դրանից հետո բոլոր երեք հանցագործները փախուստի են դիմել։ Կինը չի տուժել։