Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել
Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ: Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու կապակցությամբ ծախսվել է մոտ 29 մլն դրամ: