Սենցովի մայրը որդուն ներում շնորհելու խնդրանքով դիմել է Պուտինին
Ինքը ուկրաինացի ռեժիսորը հրաժարվել է համաներում շնորհելու խնդրանքով դիմել Պուտինին:
Արդեն շուրջ չորս տարի ճաղերի ետևում գտնվող Սենցովին ազատ արձակելու պահանջով աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ են կազմակերպվում: Նման խնդրանքով Ռուսաստանի նախագահին է դիմել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Կրեմլի մամուլի ծառայությունը ի պատասխան հայտարարել է, թե Յագլանդի խնդրանքը չի կարող ինչ-որ գործողությունների համար հիմք հանդիսանալ: