Ռուսաստանում առաջիկա տասը տարում նավթի դեֆիցիտ է սպասվում. «Ռոսնեֆտ»-ի ղեկավար
Մինչև 2040 թվականը նավթի պահանջարկի մակարդակն ավելին կլինի, քան այսօր անգամ ամենադժվարիրականանալի սցենարներում: Այդ մասին հայտարարել է «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը Կրասնոյարսկում բաժնետերերի ժողովի ժամանակ, հայտնում է interfax.ru-ն:
Նրա խոսքով՝ «այսօր շուկան բավական միաձայն է գնահատականում, որ առաջիկա տասը տարում մեզ նավթի կառուցվածքային դեֆիցիտ է սպասվում»:
«Նավթի դեֆիցիտը՝ առաջարկի համեմատ պահանջարկի մեծացումը, մինչև 2025 թվականը գնահատվում է 700-750 միլիոն տոննա ամենամյա արդյունահանման մակարդակի վրա»,- ընդգծել է նա:
Հաղորդվում է նաև, որ դեֆիցիտի հաղթահարման համար կպահանջվի օրական 15 միլիոն բարել լրացուցիչ արդյունահանում: