ԱՄՆ-ում տղամարդն ավտոմրցարշավի ժամանակ հանել է որդուն վառվող ավտոմեքենայից (տեսանյութ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգում NASCAR-ի (Սերիական ավտոմեքենաների մրցարշավների ազգային ասոցիացիա) մրցարշավի ժամանակ ամերիկացի մրցարշավորդ Մայք Ջոնսի ավտոմեքենայում բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, և նրան օգնության է հասել նրա հայրը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, մրցակցի հետ բախվելուց հետո Ջոնսի ավտոմեքենան բախվել է պատնեշին ու բռնկվել: Նրա հայրը, ով հետևել է մրցարշավին, վազելով մոտեցել է ավտոմեքենային ու հանել իր որդուն: Ավելի ուշ վթարի վայր են ժամանել հրշեջները:
«Ես ուղղակի հայր եմ: Հայր, որն օգնում է իր որդուն», - ասել է տղամարդը WDBJ7 ռադիոկայանի հետ զրույցում: