Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հունիսի 24-ից Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Հունիսի 21-23-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, հունիսի 24-25-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ վերջերս տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: