Փոփոխություններ բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկում
Այսօր բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի:
Մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի և Քաթարի հավաքականների հետ: Միջազգային մրցաշարում մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին, մրցելով՝ Քաթարի հավաքականի հետ:
Հունիսի 23-ին հայ բասկետոբոլիստները ուժերը կչափեն Լիբանանի հավաքականի հետ: Հունիսի 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպում, որտեղ կհանդիպի Սիրիայի ազգային հավաքականին:
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: