Ժիրայր Սեֆիլյան. «Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում»
Ժիրայր Սեֆիլյանն ազատություն վերադարձավ ինչպես և նախապես ցանկացել էր՝ գործով մյուս բոլոր անձանց ազատվելուց հետո: Նա Վերաքննիչ դատարանի դահլիճից դուրս եկավ ընտանիքի ու համակիրների մեծ բանակի ուղեկցությամբ՝ եռագույնը ուսերին, երեխաների՝ դհոլի հնչյունների տակ: Դուրս գալով ազատություն՝ Սեֆիլյանն ասաց՝ բա՛, ասում են՝ հրաշքներ չեն լինում: