Գերմանիայում Volkswagen-ին տուգանել են 1 մլրդ եվրոյով
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասի Բրաունշվեյգ քաղաքի դատախազությունը Volkswagen AG ավտոկոնցեռնին տուգանել է 1 մլրդ եվրոյով՝ կապված դիզելային սկանդալի հետ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով ընկերության մամլո հաղորդագրությունը, Volkswagen-ը համաձայնել է տուգանքը վճարել, ընդունել է իր պատասխանատվությունը և չի բողոքարկի այդ որոշումը: Ընկերությունից հույս են հայտնում, որ տուգանքի վճարումը «էական դրական ազդեցություն կունենա դատական գործի վրա, որը շարունակվում է նաև Եվրոպայի մյուս երկրներում»:
Վճարման ենթակա գումարը ներառում է տուգանքի առավելագույն հնարավոր չափը 5 մլն եվրոյի տեսքով, ևս 995 մլն եվրո՝ որպես անօրինական ստացված եկամտի վերադարձ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ գերմանական ընկերությունը խախտել է մոնիթորինգի կանոնները դիզելային շարժիչներով համալրված շուրջ 10.7 մլն ավտոմեքենայի փորձարկման ժամանակ: