Թրամփի լուսանկարներն առաջին անգամ հրապարակվել են Հյուսիսային Կորեայում (ֆոտոշարք)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարներն առաջին անգամ հրապարակվել են հյուսիսկորեական պարբերականներում ու թերթերում՝ երկրի բնակիչների մեծ մասին հնարավորություն տալով առաջին անգամ տեսնել՝ ով է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնավորապես՝ Rodong Sinmun-ը՝ երկրում իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պաշտոնական թերթը, հրապարակել է 33 հատ լուսանկար, որոնք արվել են Սինգապուրոոմ Թրամփի ու հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ:
Մինչդեռ թերթի գլխավոր շապիկին գրված է եղել՝ «Դարի հանդիպումը»:
Հայտնի է, որ հյուսիսկորեական մեդիան շատ խիստ վերահսկվում է, իսկ քաղաքացիներն էլ պատժվում են, եթե հանկարծ նրանց բռնացնում են արտասահմանյան լրատվամիջոցներ նայելիս կամ լսելիս:
Կորեայի ռիսկային խմբի գլխավոր գործադիր տնօրեն, ոլորտի փորձագետ Չադ O’Քերոլը նշել է, որ սա առաջին անգամ է, երբ հյուսիսոկերացիների մեծ մասը տեսնում է ԱՄՆ նախագահին:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:
Հատկանշական է, որ համաձայնագրում բացակայում է միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ոչնչացնելու մասին պահանջը: