UEFA. ՊՍԺ-ն չի խախտել ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները
UEFA-ի` ակումբերի ֆինանսական տվյալներով զբաղվող բաժինը ֆրանսիական ՊՍԺ-ի գործունեության մեջ խախտումներ չի բացահայտել:
Այս մասին գրում է UEFA-ի պաշտոնական կայքը: Հետաքննությունը դադարեցվել է: Կազմակերպությունը մանրամասն ստուգել է ակումբի փաստաթղթերը` կապված պայմանագրերի ու ղեկավարվող հաշիվների հետ ու եկել է այն եզրակացության, որ փարիզցիները ոչ մի անօրինական գործունեություն չեն կատարել:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նախորդ ամռանը 222 մլն եվրոյով գնել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: Այնուհետև, պարտադիր գնման պայմանով` 180 մլն եվրոյով իրականացրել էր Կիլիան Մբապեի տեղափոխությունը: