Մոսկվան քննադատում է ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունը և զգուշացնում, որ կդիմի պատասխան քայլերի
Հունիսի 7-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել Four Thirties պլանին, որը, ինչպես նշվել է, ուղղված է Ռուսաստանի աճող սպառնալիքներից պաշտպանելու դաշինքի անդամ երկրներին: ՆԱՏՕ-ի պլանը նախատեսում է ցամաքային զորքերի, օդուժի և ռազմանավերի արագ տեղաշարժեր ու տեղաբաշխումներ Եվրոպայի տարածքում: