Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել
Լուսանկարում՝ Իրինա Ղափլանյանն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Իրինա Ղափլանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Հռիփսիմե Գրիգորյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում։