ՇՊՀ նախկին աշխատակիցների հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրգործ. դատախազություն
Շիրակի պետական համալսարանի նախկին երկու աշխատակիցներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Շիրակի պետական համալսարանին վերաբերող հրապարակված հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք,որ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական լիազորությունները չարաշահելուն։