Առնվազն ութ մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
![Առնվազն ութ մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով](https://gdb.rferl.org/E8ECE9A9-93FE-4927-8657-7F57C489791D_cx25_cy7_cw74_w800_h450.jpg)
Առնվազն ութ մարդ է զոհվել այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով:
Reuters գործակալության տեղեկություններով՝ ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել այն սրահի հարևանությամբ, որտեղ հավաքվել էին Աֆղանստանի տարբեր կրոնական խմբերի առաջնորդները` խաղաղության կոչ ուղղելով երկրում գործող զինված խմբավորումների անդամներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները չեն բացառում, որ ահաբեկչության զոհերի թիվն առաջիկա ժամերին կարող է աճել: