Տաթևիկ Հովհաննիսյան. «Կարևորը՝ հոգիդ ճիշտ երգի»
«Ջազային երաժշտությունը դպրոց է,- ասում է ջազի մերօրյա լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը,-
այնպես, ինչպես սովորեցնում են տառերը, հետո կարդալ, գրել, ճիշտ խոսել, այնպես էլ ջազում՝
ամեն ինչ սովորում ես զրոյից: Եթե սիրեցիր ջազը, եթե իսկապես հասկացար, վերջացավ, էլ
էսպիսի բաներ չկան՝ «Ջազ էի սիրում, բայց հիմա արդեն այդքան էլ չէ, հիմա ռոք եմ լսում»: