Ճապոնիայում 2 դդում վաճառվել է շուրջ 30 000 դոլարով
Ճապոնիայի Յուբարի քաղաքում աճուրդի հանված երկու կանտալուպա տեսակի դդում է վաճառվել ռեկորդային գնով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Hokuyu Pack ընկերության ղեկավար Սինյա Նոդան երկու դդմի համար 3.2 մլն իեն (29 257 ԱՄՆ դոլար) է վճարել: Գործարարի խոսքով՝ ինքը ցանկացել է հնարավորինս շատ վճարել՝ իր ընկերության 30-ամյա հոբելյանը տոնելու համար:
Գնված դդումները հանրությանը կցուցադրվեն մինչև ամսվա վերջ, որից հետո դրանք կկտրատեն և կբաժանեն ընկերության հաճախորդներին:
Գործարքը կայացել է բերքահավաքի շրջանում անցկացված առաջին աճուրդի ընթացքում՝ մայիսի 26-ին: Աճուրդին մասնակցել է Յուբարին ներկայացնող 8 ֆերմեր, որոնք 507 կանտալուպա դդում են արտադրել:
Ճապոնիայի այդ հատվածում աճող դդմի այս տեսակն ամենաթանկարժեք մթերքներից է ողջ աշխարհում: