Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Չկա մի հարց, որ պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք. Է. Շարմազանովը՝ ռեյտինգային համակարգի փոփոխության մասին

Չկա մի հարց, որը մենք պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք, պատրաստ ենք մեր կարծիքները բանավեճերի, քննարկումների արդյունքում ներկայացնել ու պնդել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը և ռեյտինգային համակարգի վերացմանը: Շարմազանովը շեշտեց, որ իրենք՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, պատրաստ են լսել կառուցողական առաջարկություններ:

«Երբ «Ընտրական օրենսգիրքը» կգա, փոփոխության առաջարկները կգան ԱԺ, կմտնեն հանձնաժողով, այս ընթացում մենք կիրականացնենք լսումներ, կիրականացնենք ներկուսակցական ու ներֆրակցիոն քննարկումներ, այդ քննարկումների արդյունքում կտանք վերջնական ու պաշտոնական դիրքորոշում: Կարծում եմ՝ որևէ կառավարության, ընդդիմության, իշխանության մենաշնորհը չէ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը: ԸՕ-ն կարևոր օրենսգիրք է, որի ընդունումն ու բարեփոխումը բխում է բոլորիս շահից։ Բայց մենք պետք լսենք բոլորի կարծիքները, կարծում եմ՝ նաև բազմաթիվ քննարկումներ կանենք, իսկ քննարկումների արդյունքում կընտրվի վերջնական տարբերակը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ տեղյակ է՝ հասարակական սեկտորն արդեն իսկ լծվել է ԸՕ-ի մշակման գործընթացին, սակայն այս պահին տեսակետ ասելը ժամանակավրեպ է համարում, քանի որ նյութին մանրամասն չի տիրապետում: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ «Ընտրական օրենսգրքով» մաքուր ռեյտինգային համակարգ չի ամրագրված, այլ համամասնականի տարածքային ցուցակ է, որը, ըստ նրա, խոչընդոտ չի եղել ընտրություններում որևէ դրական արդյունքի հասնելու համար: Նա նկատեց, որ վերոնշյալը ոչ միայն իր, այլև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեսակետն է:

«2017թ.-ի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն իրենց արդյունքով պահպանել են ժողովրդավարական դրույթները, համապատասխանել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, և որևէ դիտորդական առաքելության որևէ ներկայացուցիչ հարցականի տակ չի դրել ընտրության արդյունքները: Որևէ միջազգային պրոֆեսիոնալ կառույց չի ասել, որ ռեյտինգային համակարգը խնդիր է առաջացրել: Զուտ սուբյեկտիվ կարծիք ասեմ, այն է, որ չկա պրոֆեսիոնալ համակարգ, որ բոլորը միանշանակ կասեն՝ սա լավ է, սա վատն է, աշխարհում չկա, քանի որ մի երկրում կա համամասնական համակարգ, մյուսում՝ ոչ, և այլն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իր կարծիքը չի փոխվել և շարունակում է պնդել, որ ռեյտինգային համակարգն ավելի ժողովրդավարական է, քան մաքուր համամասնական բաց ցուցակները: Նրա գնահատմամբ՝ գործող ԸՕ-ով ժողովրդի ազդեցությունը խորհրդարանի ուղղակի ընտրության վրա բավականին մեծ է, այսինքն՝ յուրաքանչյուր կուսակցություն տալիս է իր թեկնածուներին, բայց ժողովուրդն է ընտրում, թե կոնկրետ ով պետք է ներկայացնի իր ընտրատարածքի խնդիրները:

«Համամասնական համակարգով կուսակցության ղեկավար մարմինն ում ուզի, նրան էլ կմտցնի: Ռեյտինգային համակարգը չի հակասում ժողովրդավարությանը, հակառակը՝ ռեյտինգային համակարգն ամրապնդում է ներկուսակցական ժողովրդավարությունը, ամրապնդում է ընտրողների կապն իրենց պատգամավորի հետ, որոշակի հստակեցնում է պատգամավորի պարտականությունը տվյալ տարածքի ընտրողների նկատմամբ: Օրինակ՝ ես համամասնական ընտրված պատգամավոր եմ, իմ գործունեության ոլորտն է եղել արտաքին, ներքին քաղաքականությունը, գլոբալ հարցեր՝ Ցեղասպանություն, Արցախի հարց, միջազգային ճանաչում և այլն։ Բայց Լոռու մարզից ընտրված պատգամավորները՝ Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան և այլն, այդ մարդիկ ավելի ուղիղ կապ ունեն համայնքի հետ»,- շարունակեց Շարմազանովը:

Վերջինս կարծում է, որ համամասնական տարածքային ցուցակների մասին խոսելիս պետք է հարց տալ, թե քաղաքական ուժն ինչ է շահ է հետապնդում: Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ այն քաղաքական ուժը, որը որ տեղերում չունի ուժեղ և կայացած կուսակցական կառույցներ կամ նոր քաղաքական ուժ է, կարող է՝ իր շահերից չի բխում այս համակարգը:

Դիտարկմանը, որ «Ընտրական օրենսգիրքը» նախորդ խորհրդարանն ընդունեց կոնսենսուսի արդյունքում՝ ընդդիմության, իշխանության միջև քննարկումներից ելնելով, սակայն այդ ժամանակ էլ իշխող ՀՀԿ-ն տեղի չտվեց ռեյտինգային ընտրական համակարգի հետ կապված, այդ իսկ պատճառով հիմա տեսակետ կա, որ ինչ էլ քննարկեն, միևնույն է՝ այդ հարցի շուրջ համաձայնության չեն գալու, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Խնդրում եմ բոլոր լրագրողներին նայել ոչ թե հետ, այլ առաջ ու ապագային: Հիմա խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ առաջարկներ է անելու, և կհետևենք, թե Փաշինյանի կառավարությունն այդ առաջարկություններին ինչպիսի արձագանք է տալիս: Համենայնդեպս մենք, երբ իշխանության էինք, բազմաթիվ օրինակներ ունենք, որտեղ փոխզիջումների ու զիջումների ենք գնացել, այլընտրանքային կարծիքներ ենք լսել: Ասածս ապացուցելու համար կարող ենք բացել Նիկոլ Փաշինյանի քվեարկությունները և տեսնենք, որ ինքը՝ որպես ընդդիմություն, մեր բոլոր նախաձեռնություններին դեմ չի քվեարկել»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե այն պատկերացումները, որ նախկին իշխանությունները՝ ՀՀԿ-ն, վատն էր և այլն, էմոցիոնալ էին, իսկ ինքը «ռեալ պոլիտիկա» գնահատող անձ է: Ըստ նրա՝ «ռեալ պոլիտիկայով» փաստվում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի կառավարությունից ժառանգել է 7.5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Շարմազանովը հավելեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կհաջողվի ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, ապա կծափահարեն, կխրախուսեն, կօժանդակեն, եթե ոչ՝ կքննադատեն:

«Մեզ քննադատում էին ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Բելառուսի, Ղազախստանի հետ համագործակցելու համար, բայց այսօր ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի ավելի ջերմեռանդ պաշտպան, քան Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարություն է, ես չեմ տեսել: Ստեփան Մնացականյանին ասում էին՝ նկարչություն է արել, բայց վերանշանակեցին, ինչը փաստում է մեր նշանակման ճիշտ լինելն ու պրոֆեսիոնալիզմը: Այսինքն՝ մենք 2 կարևոր հարցում տեսանք, որ նոր վարչապետն իր հայեցակարգում ու կարծիքներում 180 աստիճան շրջադարձ է կատարել ու ոչ թե ի վնաս ՀՀԿ-ի, այլ ի օգուտ ՀՀԿ-ի: Ասում են՝ իրողություններով պայմանավորված, տեսնենք, թե իրողություններով պայմանավորված էլ ինչ կարծիք կփոխվի»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝այսինքն՝ իրողություններով պայմանավորված կարո՞ղ է ներկայիս խորհրդարանական ընդդիմություն ՀՀԿ-ն էլ իր տեսակետը փոխի նախկին իր որոշումների հետ կապված, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Տեսակետ փոխելը հանցագործություն չէ, ըստ իս՝ հանցագործություն է սկզբունք, հավատամք ու հայեցակարգ փոխելը, մարդ կարող է կարծիք փոխել, բայց սկզբունք չփոխել: Իմ կարծիքը ձևավորվում է քննարկումների արդյունքում ու տվայլ իրողության պարագայում: Անձամբ գտնում եմ, որ լավն է ռեյտինգային համակարգը, բայց եկեք քննարկենք»:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net