Նյու Յորքում Playboy-ի նախկին մոդելը 7-ամյա որդու հետ ընկել է հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել են
Նյու Յորքում Playboy-ի նախկին մոդել Սթեֆանի Ադամսը 7-ամյա որդու հետ ընկել է հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել են, այս մասին գրում է people.com-ը։
Նրանց մարմինները գտել են Մանհեթենում գտնվող հյուրանոցի ներքին բակում։
Սթեֆանի Ադամսն էրոտիկ ամսագրի մոդել է եղել 1990-ականներին։ New York Times-ը նշում է, որ ամենայն հավանականութամբ, նա ինքնասպանություն է գործել։ Միևնույն ժամանակ, կնոջ փաստաբանի խոսքով, Սթեֆանին դժբախտ չէր և միշտ ժպտում էր։
Նշվում է, որ նա և իր նախկին ամուսինը պայքարում էին տղայի խնամակալության իրավունքի համար։ Դատավորը կնոջը թույլ չէր տվել որդուն Եվրոպա տանել, որտեղ Սթեֆանին պետք է իր հանգիստն անցկացներ ընկերոջ հետ։