Իրանում սնկից թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել
Իրանում սնկերից թունավորման հետևանքով մահացել է 11, տուժել՝ ավելի քան 800 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկա դրությամբ ավելի քան 800 մարդ է տուժել թունավոր սնկերից, 11 մարդ էլ մահացել է: 220-230 մարդ հոսպիտալացվել է, երեք մարդու լյարդի փոխպատվաստում է իրականացվել»,- հայտնել է Մոհամադ Մեհդի Գույան:
Օրեր առաջ հաղորդագրություններ են հայտնվել Իրանում սնկերի օգտագործման պատճառով զանգվածային թունավորման մասին: Մայիսի 19-ին հայտնի է դարձել մի քանի շրջաններում, հիմնականում՝ երկրի արևմտյան հատվածում ավելի քան 720 մարդու թունավորման և 9 զոհի մասին: