Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար կար, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ. Արայիկ Հարությունյան
Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրին և Փյունիկի դպրոցի հետ կապված խնդրին:
Նախարարը մասնավորապես գրել է. «Կարեն Կարապետյանը Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար ունեցել է, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը նախորդ տարվա օգոստոսի 24-ին որոշել էր Կոտայքի մարզի Փյունիկի դպրոցը վերամիավորել հարևան Արտավազ գյուղի դպրոցի հետ և երկու ամսից փակել դպրոցը, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Արտավազ գյուղի դպրոց:
Նշենք նաև, որ Կառավարության որոշումը տեղացիների դժգոհության պատճառ էր դարձել, և երեխաները սեպտեմբերի մեկին բոյկոտել և չէին հաճախել դպրոց: