Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Դպրոցի խնդիրն աշակերտի անհատականությամբ աշխարհն ավելի լավը դարձնելն է. ստեղծվել է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն»

Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով ձևավորվել է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը»՝ ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է բաց համակարգի մեջ աշխատել: Բլեյանը նկատեց, որ միության բոլոր անդամները գաղափարակից չեն, սակայն իրենց նպատակը նույն է:

«Պետք է ազատագրել երեխայի ու ուսուցչի միտքը, ոգեղենություն հաղորդել՝ իրենց դարձնելով իշխանություն: Ուսուցիչը պետք է դառնա ինքն իր գործի հեղինակը և պատասխանատվություն ունենա: Երբ ասում եմ հեղինակային դպրոց, հեղինակային մանկավարժություն, հենց սա նկատի ունեմ: Մինչև վերջ բաց համակարգ պետք է լինի՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտքային առումով: Ամբողջությամբ բաց՝ բաց դռներով, առանց զանգի, պահակի, հասարակության առաջ բաց: Հարցնում եմ՝ դու ո՞վ ես, նորին մեծություն հասարակություն, այ բռնակալ, այլ պահակ: Սա շատ կարևոր է, բայց մեր «պետական» կոչված դպրոցներն այնպիսի կալվածքներ են,  բայց պետք է բաց լինի, որ ինչ-որ մեկի գրառումից անձը չիմանա, թե իրականում ով է իր դպրոցի տնօրենը»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նկատեց, որ նման հարթակների ստեղծումը ՀՀ-ի համար շատ կարևոր է, քանի որ կարծում է, որ այս պահին ՀՀ-ում շարունակում է գոյատևել հնացած մեթոդը, թե կրթությունն արտադրական պրոցես է:

«Pink Floyd-ի հայտնի երգը շարունակում է արդիական մնալ, որ երեխաները մսաղացի մեջ մտնելով, գնում են, ու ամեն տեղ ստանդարտ մոտեցում է: Մեր տնօրենների մեջ արմատացած է բառապաշարը, թե մեր դպրոցը թողարկում է  շրջանավարտներ, բայց մարդուն չի կարելի թողարկել, քանի որ յուրաքանչյուր անհատ ունի իր յուրահատկությունը: Այս  հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել երեխաների, մանկավարժների տարբերությունները՝ որպես զարգացման հնարավորություն: Հիմա որոշակի ստանդարտ կրթություն է, այսինքն՝ մեկ հագուստը փորձում են  հագցնել բոլորին, ինչը ձախողում է կրթությունը: Օրինակ՝ կարվում է  36 համարի հագուստ, իսկ 32, 25, 40 և այլ համարի հագուստ կրողները դուրս են մնում, աշակերտների մի մասը դուրս է մնում կրթական մեխանիզմից»,- ընդգծեց նա:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ որպես կանոն, այլընտրանքային դպրոցներում մեծ թվով աշակերտներ կան: Նրա գնահատմամբ՝ եթե 80 տոկոսը մի ձև է մտածում, նշանակում է, որ մի մարդ է մտածում. «Նման կարգի հասարակությունը 21-րդ դարում չի կարող զարգանալ, դպրոցի խնդիրն այն է, որ աշակերտի անհատականությունը դարձնի աշխարհն ավելի լավը դարձնելու միջոց: Այսօր շատ երկրների կրթական չափորոշիչները շատ ընդհանուր են գրում, որպեսզի աշակերտի և ուսուցչի անհատականությունը չտուժի»,- շարունակեց Սերոբ Խաչատրյանը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ կարծում է, որ  հաջորդ սերնդին պետք է հնարավորություն ու աջակցություն ցուցաբերվի, որ կարողանան այլընտրանք  ձևավորել, քանի որ այսօրվա կրթական համակարգը խորհրդային ժամանակներից ստացած ժառանգություն է: Նրա կարծիքով՝ գործող համակարգն այլընտրանքային կրթությանը հնարավորություն չի տվել գործելու, և այն մնացել է ստվերում:

«ՀՀ-ում գործող այլընտրանքային դպրոցների կայացումը հեշտ չի եղել, բոլորը երկար պայքարել են գործող համակարգի դեմ: Հաջորդ սերնդի համար պետք է ստեղծել հնարավորություն, այլընտրանքային  կրթություն ձևավորողներին աջակցություն պետք է տալ: Կրթական բարեփոխումները, որոնք հաջողվել են, հիմնվել են ուսուցչի վրա՝ որպես կրթական կերպար: Ուսուցիչը կարիք ունի աջակցության, ստուգման, բայց ուսուցչի կերպարը պետք է ունենա բացարձակ վստահություն: Այսօր մենք մեղադրում են ուսուցիչներին նախկին մեղքերի համար, բայց պետք է չմոռանալ, որ աշխատել են համակարգում,  ունեցել են հստակ վարքագծի չափանիշ: Ուսուցչին պետք է ազատել, որ նրա վարքագիծը փոխվի»,- նշեց Արամ Փախչանյանը:

Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը: Նրանց խոսքով՝ կարևոր է, թե միություն յուրաքանչյուրն ինչ է բերում: «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանն էլ հորդորեց ոլորտի մասնագետներին միանալ, անգամ նրանց, որոնք կազմակերպչական առումով չմասնակցեցին գործընթացներին:

«Կցանկանամ խոսել հասարակության մեջ առկա թյուրըմբռնման մասին՝ մենք բոլորս կրթության զարգացման շուրջ նույն գաղափարի կողմնակիցները չենք: Մենք ներկայացնում են շատ տարբեր դպրոցներ, տարբեր գաղափարներ ունենք, բոլոր համակարգներն էլ կայացած են: Այո, մենք ունենք մանկավարժական տարբեր գաղափարներ, բայց ունենք նույն սկզբունքները, թե ինչպիսին պետք է լինի կրթության ոլորտի զարգացումն առողջ, ազատ, բաց հասարակության մեջ: Դպրոցը կարող է լինել այլընտրանքային՝ անկախ նրանից մասնավոր է, թե պետական: Մասնավոր դպրոցը գնում է հստակ ճանապարհով, քանի որ օրենքներ կան ու շատ բան թույլատրված չէ մանկավարժին, մանկավարժը չի կարողանում այլընտրանք օգտագործել: Դպրոցի պատվիրատուն ծնողն է, եթե ծնողն այս տեսակի դպրոց է ուզում, նշանակում է՝ մենք պարտավոր ենք հարգել քաղաքացուն, հարկատուին, այստեղ կապ չունի աղքատ- հարուստ դասակարգումը»,- եզրափակեց Արա Աթայանը:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net