Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Եթե պարզվի, որ հանրությունը դա է պահանջում, ապա ԿԸՀ հանձնաժողովի փոփոխության հարցը պետք է քննարկել. Դ. Իոաննիսյան

Tert.am-ի հետ  զրույցում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադառնում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ժամկետներին, դրանցում ամրագրումներ անելու սկզբունքային հարցերին, ձևաչափին ու կազմին, ինչպես նաև հարցին, թե ի՞նչ անել պոտենցիալ ընտրակեղծարարների հետ:

-Պարո՛ն Իոաննիսյան, հայտնել էիք, որ ներկայումս Ընտրական օրենսգրքի բուռն քննարկումներ են տեղի ունենում. նախ, երբվանի՞ց, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ մասնակցությամբ: Ի՞նչ ժամկետում պետք է մշակվի նոր Ընտրական օրենսգիրքը:  Այսինքն՝ արագացված տեմպերո՞վ պետք է անցնեն քննարկումները:

-Մենք առավելագույնս ինտենսիվ ենք գործում, արդեն հունիսի կեսերին ուզում ենք գրված ունենալ օրենսգիրքը: Ֆորմատի վերաբերյալ որոշված ֆորմատ այս պահին չկա, չգիտեմ՝ միգուցե լինի ինչպես 4+4-ի ժամանակ էր, կամ 17+17-ի, բայց այս պահին չկա:

-Այսինքն լինելո՞ւ է 4+4-ի ֆորմատով:

-Չեմ բացառում, որ նման բան կլինի, բայց այս պահին չկա:

-Իսկ քննարկման պոտենցիալ մասնակիցներն ովքե՞ր են:

-Հարցի այդ մասը մեզ այդքան էլ չի վերաբերում: Մեր խնդիրն այս պահին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների լավ նախագիծ գրելն է: Մենք դա անում ենք քաղհասարակության կազմակերպությունների, գործադիր իշխանության  ու այս շաբաթվանից սկսած՝ նաև կուսակցությունների հետ խորհրդակցությունների սահմաններում. զուտ խորհրդակցությունների, ոչ թե բանակցությունների: Այստեղ հիմնական  բանն այն է, որ մենք ընդամենը լսում ենք իրենց կարծիքը և վերցնում ենք իրենց լավ գաղափարները, որպեսզի դնենք օրենսգրքի հիմքում: Այսինքն՝ ընդհանուր սկզբունքը, մոտեցումները սրանք են:

-Քանի՞ քննարկում է  եղել, և մենք ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք,  ի՞նչ կազմով են եղել:

-Քննարկումներ եղել են և եղել են շատ: Ինչ վերաբերում է՝ ում նկատի ունեմ, նկատի ունեմ մեր կազմակերպությանը, բայց մենք աշխատում ենք այլ ՀԿ-ների ու գործադիր իշխանության հետ:  Ինչ վերաբերում է՝ ում հետ, օրինակ, ես քննարկում եմ ունեցել առաջին փոխվարչապետի հետ, առանձին ինչ-որ հարցեր քննարկվել են՝ օրինակ՝ մեր կազմակերպության պրոպագանդային և մոնիտորինգի ստորաբաժանման աշխատակիցների, մեդիա կազմակերպությունների հետ՝ Երևանի մամուլի ակումբ, Խոսքի ազատության կոմիտե: Այս քննարկումները կապված են ՀՌԱՀ-ի կարգավորումներին, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի այն կարգավորումներին, որոնք վերաբերում են ՀՌԱՀ-ին, Հ1-ին և այլն: Առանձին՝ բավականին ինտենսիվ, պրոդուկտիվ քննարկում ունեցել եմ Ոստիկանության վիզաների ու անձնագրային վարչության թե՛ պետի հետ մի քանի անգամ, թե՛, մեկ անգամ էլ գնացել ենք վարչություն և այնտեղ բավականին երկար քննարկել ենք ինչ-որ տարբեր հետաքրքիր լուծումներ՝ ցուցակների մաքրման  հետ կապված:

-Նախնական պատկերացում ունե՞ք, թե քանի մարդ  պետք է հանվի ցուցակներից:

-Թիվ դեռ չգիտեմ: Բայց կարող եմ ասել, որ խոսքը մի քանի հարյուր հազարի մասին է: Եվ հիմա ուսումնասիրությունների փուլն է, թե որ մեթոդիկան, ինչ պատկեր կտա, որովհետև խիստ կարևոր է հասկանալ, թե ինչպես մոտենալ հարցին, և  ունենալ ճշգրիտ ցուցակներ, որպեսզի  հանրային վստահությունը լինի առավելագույնը և ընտրակեղծիքների ռիսկերը լինեն մինիմալ: Ցուցակների հետ կապված դեռ քննարկումներ են:  Առանձին քննարկումներ ունեցել ենք վրացական, մոլդովական և ղրղզական հասարակական կազմակերպությունների հետ՝ կապված տարբեր ոլորտներում իրենց փորձի հետ: Օրինակ՝ Ղրղզստանում մատնահետքերի վերցման հետ:  Երևի կհիշեք, որ վարչապետը  առաջարկում էր մատնահետքերի հետ կապված սիստեմներ, դրանց տեխնիկական հնարավորություններ էլ են քննարկվում: Ու նաև քննարկվում էին դրա այլընտրանքային տարբերակները: Այսինքն՝ մատների թանաքոտման կամ մատների սփրեյավորման վրացական տարբերակը, երբ ընտրողի՝ քվեաթերթիկ ստանալուց հետո մատներին անգույն սփրեյ են փչում և դա երևում է ուլտրամանուշակագույն լույսի տակ: Եվ տեղամաս մտնող բոլոր անձանց վրա լույսը գցում են՝ վստահանալու համար, որ մարդը մեկ անգամ ևս տեղամասում չի եղել:  Հիշեցնեմ  նաև, որ այլևս չկա նաև անձնագրում կնիք դնելու համակարգը:

-Քվեարկություններից հետո ցուցակների հրապարակման հետ կապված փոփոխություն կլինի՞:

-Ցուցակների հրապարակումը մնալու է:

-Ռեյտինգային ընտրակարգը հանվելո՞ւ  է:

-Դա այնքան ակնհայտ է, որ չի էլ քննարկվում: Միանշանակ է, որ տարածքային ցուցակները դուրս են գալիս:

-ԱԺ անցողիկության շեմերի հարց քննարկվե՞լ է դաշինքների ու կուսակցությունների պարագայում:

-Չէր  բարձրացվել նման հարց, բայց երեկ սփյուռքի կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն առաջարկեց Իտալիայի օրինակով նվազեցնել անցողիկության շեմերը: Դարձնել օրինակ՝ 3 կամ 4 տոկոս կուսակցությունների և դաշինքների  համար համապատասխանաբար:  Ես կարծում եմ՝ կարելի է, բայց դա պետք է քննարկել:

-Դա նշանակում է, որ ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներգրավվածությունն ավելի լայն կլինի:

-Այո՛:

-Այսինքն՝ դա Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի է:

-Անձամբ ինձ համար ընդունելի է, բայց այս հարցին ինչ-որ տեղ պետք է սահմանադրագետները պատասխանեն:

-Ասում եք՝ ռեյտինգայինը հանվելու է:  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, առանց որի այս ընտրական օրենսգիրքը չի ընդունվի, սրան, ըստ ամենայնի, դեմ կլինի:

-Որպես քաղհասարակություն, մեր խնդիրը լավ Ընտրական օրենսգիրք գրելն է: Հիմա խորհրդարանն ինչը կընդունի, ինչը՝ ոչ, դա քաղաքական ուժերի խնդիրն է: Բայց ռեյտինգային ընտրակարգն անընդունելի է: Եվ ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է ճնշում գործադրի և ստիպի, որպեսզի ռեյտինգային ընտրակարգից ձերբազատվի, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ ՀՀԿ-ն հավաքեց 54 տոկոս՝  չունենալով հանրային աջակցություն: Իսկ որ չունի, արդեն ապացուցելու կարիք չկա:

-Ամեն ինչ ասացիք՝ օրենսդրական մասն է: Իսկ նույն կազմով հանձնաժողովները լավ ընտրությունների անցկացնելու խոչընդոտ չէ՞: Տեսեք՝ դուք ապահովում եք տեսական մասը, բայց կա գործնական մաս: Նաև հարց՝ գտնո՞ւմ եք, որ Տիգրան Մուկուչյանը պետք է մնա ԿԸՀ-ում: Պահանջելո՞ւ եք արդյոք նրա հրաժարականը:

-Այս հարցերի կարգավորումը, ճիշտն ասած, չգիտեմ, որովհետև Տիգրան Մուկուչյանը խորհրդարանի կողմից է ընտրված, ինչպես նաև ԿԸՀ բոլոր անդամները:  Այնպես որ, չգիտեմ… եթե հանրային վստահության համար պետք է հանձնաժողովի կազմը փոխվի, եթե պարզվի, որ հանրությունը դա է պահանջում, ապա դա պետք է քննարկել նույն հանձնաժողովի հետ, որովհետև հանձնաժողովին չգիտեմ, չի կարելի հրամանով գործից ազատել:

-Իսկ ընտրակեղծարարների  տվյալները, խմբերը, որոնք տարիներ շարունակ գործել են, նրանց հետ կապված ինչ-որ բան նախատեսո՞ւմ եք:

-Դրանով  ոստիկանությունը պետք է զբաղվի: Նաև չեմ բացառում,  որ օրենսդրորեն կամ Քրեական դատավարության օրենսգրքում կամ այլ՝ Օպերատիվ հետախուզության մասին   օրենքում,  ամրագրվի նաև, որ Ազգային անվտանգությունը ներգրավվի այդ աշխատանքներում:

-Իսկ Դուք կհավակնե՞ք լինել ԿԸՀ նախագահ:

-Չէ: Ես նման հավակնություն չունեմ:

-Այսինքն՝ եթե նման առաջարկ արվի, կհրաժարվե՞ք:

-Նախ, օրենքը … բարձրագույն իրավաբանական կրթություն է անհրաժեշտ, որը ես, իրականում, չունեմ: Կրթությամբ ֆիզիկոս եմ և մտադիր չեմ ինչ-որ տեղից գնալ դիպլոմ առնել: Եվ երկրորդ. ճիշտն ասած՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին իրապես չեմ հավակնում:

-Իսկ ինչ-որ պաշտոնի հավակնո՞ւմ եք:

-Ոչ, որովհետև անձամբ ինձ դուր է գալիս, այն, ինչ ես անում եմ, և նաև այն ազատությունը, որ ունեմ:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net