Էդին Ջեկո. Հաջողություն եմ մաղթում Յուրգեն Կլոպին, սակայն միայն հաջորդ մրցաշրջանում
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է անգլիական «Լիվերպուլի» հետ հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
«Վերջին ժամանակներում մտածում էի այն մասին, որ Կլոպն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»: Նա Չեմպիոնների լիգայի եզրափակչի է մասնակցել «Բավարիայի» հետ, իսկ Եվրոպա լիգայում տիտղոսի համար պայքարել «Սևիլիայի» հետ:
Նա ամեն տեղ պարտվել է: Հույս ունեմ, որ երրորդ եզրափակիչ նա դուրս չի գա: Նրան հաջողություն եմ մաղթում, սակայն միայն հաջորդ մրցաշրջանում:
Կլոպին ճանաչում եմ Գերմանիայում աշխատանքից: Գիտեմ նրա խաղաոճը, նա հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում: Լավ ենք տրամադրված, հակառակ դեպքում շատ բարդ կլինի»,- Ջեկոյի խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը: