Ոստիկանները արգելափակել են Արարատից Երևան ժամանող ավտոերթի ճանապարհը
Արդեն մեկ ժամ է, ինչ ավտոերթի մասնակիցները մնացել են ոստիկանների շրջափակման մեջ: Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ոստիկանները դեռևս ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել իրենց, այդ իսկ պատճառով նրանք դուրս չեն գալիս և փակված են մնացել մեքենաների մեջ: