Արդարադատության նախարարությունը պարզաբանում և զգուշացնում է
«Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ: