Սա համաժողովրդական շարժում է. Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին:
«Սա համաժողովրդական շարժում է, հայոց արգանդը չորացել է: Եթե էս մարդու հետ մի բան պատահի` վերջ»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե նահանջ չի՞ լինի, Սասուն Միքայելյանն ասաց, որ նահանջ չկա. «Ինչի՞ց նահանջես»:
Դիտարկմանը, թե փաստորեն քաղաքացիները տուն չեն ուղարկվի, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց կարող են ուղարկվել, քաղաքացիները պետք է դուրս գան փողոց, որ ընդհարում չլինի: Այսօր ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի իր վրա, դա մեծ պարտականություն չէ, ընդամենը պետք է գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել այս երթերին»:
Սասուն Միքայելյանն ասաց, որ համամիտ է Փաշինյանի այն մտքի հետ, որ իշխանության հետ պետք է խոսել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետի մասին: