Արգենտինականա Բոկա Խունիորս ակումբը հաստատել է, որ հետաքրքրված է Բուֆոնի ծառայություններով
«Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Բարոս Սկելոտոն հաստատել է ակումբի հետաքրքրությունը «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հանդեպ.
«Ակումբի նախագահն ինձ ասել է, որ նրանք զանգահարել են Բուֆոնին, որպեսզի իմանան` արդյոք նա պատրա՞ստ է աշխատելու մեզ հետ Արգենտինայում:
Պայմանավորվել են ամեն ինչ քննարկել մայիսի 17-ից հետո:
Եթե Ջիջին ավարտի կարիերան չհաղթելով Չեմպիոնների լիգայում, ապա կարող է փորձել իր ուժերն ու պայքարել Լիբերտադորեսի Գավաթի համար»,- Սկելոտիի խոսքերն է փոխանցում «Radio Continental»-ը:
Իտալացի դարպասապահի` «Յուվենտուսի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը:
Ավելի վաղ, 40-ամյա դարպասապահը չի բացառել, որ կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: