Սերխիո Ռամոս. «Բավարիան» հիանալի մրցակից է, որին լավ ծանոթ ենք
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիւկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
«Հնարավորություն ունենք խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակչում և պաշտպանելու տիտղոսը: Թիմը լավ իրավիճակում է, այդ պատճառով հույս ունեմ, որ կկարողանանք ևս մեկ անգամ չեմպիոն դառնալ:
«Ռեալը» հիանալի թիմերի է հաղթել, սակայն ուժեղագույն ակումբները դեռ առջևում են: «Բավարիան» հիանալի մրցակից է, որին լավ ծանոթ ենք: Հույս ունեմ, որ կկարողանանք պատմություն կերտել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը: