Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին
«Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում «Լիվերպուլի» հետ դիմակայությունից և նրա գլխավոր ռմբարկու Մուհամեդ Սալահից ունեցած սպաելիքներով:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ թիմն անհատապես չի հսկելու Սալահին, ինչպես դա չի արել Լիոնել Մեսսիի դեպքում` «Բարսելոնայի» հետ քառորդ եզրափակչի խաղերում.
«Ռոման» անհատապես չի հսկի Սալահին «Լիվերպուլի» հետ խաղերում: Մենք կանգնեցրինք «Բարսելոնային» Լիոնել Մեսսիի հետ թիմային աշխատանքի շնորհիվ, այնպես որ նույն կերպ կկարողանանք կանգնեցնել նաև Սալահին:
Իհարկե, հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք:
Մենք հավատում ենք այն խաղի փիլիսոփայությանը, որը դավանում է մեր գլխավոր մարզիչը: «Ռոման» երբեք չպետք է փոխի դաշտում իր մտածողությունը: Անկախ նրանից, թե ով է հանդիսանում մեր մրցակիցը»,- Մանոլասի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Հիշեցնենք` «Ռոման» «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումը կանցկացնի հյուրընկալվելիս ապրիլի 24-ին, իսկ պատասխան խաղը` սեփական հարկի տակ մայիսի 2-ին: