Բեքհեմ. Հուսով եմ` Վենգերը վերջապես կարժանանա այն հարգանքին, որին արժանի է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու որոշումը:
«Հնարավոր է` այդ մարդը վերջապես կարժանանա այն հարգանքին, որին արժանի է 22 տարի հիանալի ֆուտբոլիստներ մեծացնելու, փայլուն ֆուտբոլ ցուցադրելու և Պրեմիեր-լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հիանալի դիմակայության համար:
Եկել է ժամանակը շնորհակալություն հայտնելու Արսենին այն բանի համար, ինչ նա տվել է «Արսենալին»,- գրել է Բեքհեմը «Instagram»-ի իր էջում և տեղադրել այս լուսանկարը: