Հայտնվել է Սիրիայում միջուկային ռեակտորի ուղղությամբ հարվածի տեսանյութը (տեսանյութ)
Իսրայելի իշխանությունները ցուցադրել են Սիրիայում երկրի ռազմաօդային ուժերի կողմից միջուկային ռեակտորի ոչնչացման տեսանյութը, հայտնում է korrespondent.net-ը:
Տեսանյութում երևում է 2007 թվականին հասցված հարվածի պահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելը գաղտնազերծել է տեղեկատվությունն այն մասին, որ ավելի քան տասը տարի առաջ երկրի օդուժը ռմբակոծել է Սիրիայում միջուկային ռեակտորը: Գործողությունն իրականացվել է 2007 թվականի լույս սեպտեմբերի 6-ին: Նշվում է, որ օբյեկտը գտնվել է Դեր Զոր նահանգում՝ Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արևելք: Դրա կառուցումն արդեն ավարտին էր հասցվում: