Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


2015-2017 թթ. ՀՀ-ում կատարված հանցագործությունների 1%-ը կազմում են սեռական հանցագործությունները, որոնց մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անչափահասների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում՝ ձևավորման պահից սկսած։

«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ:

Հազվադեպ չեն դեպքերը, երբ այդ «վստահությունը» հանգեցնում է անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելուն կամ նրան դարձնում խոցելի վիկտիմոլոգիական տեսանկյունից:

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, և համոզված եմ, որ արտահայտված կարծիքները և ընդունած որոշումները կունենան մեծ գիտագործնական նշանակություն»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարվող հանցավորության ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործություններին (մահվան խմբեր, սեռական բռնություն և այլն), անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը, ինչպես նաև՝ մանկահասակ հանցագործների նկատմամբ օրենսդրության մարդասիրականացման, սեռական բռնության զոհ-երեխաների հոգեբանական վերականգնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ այս, հարցը հատկապես վերջին տարիներին, բավական ակտուալ է դարձել։ ՀՀ Քննչական կոմիտեն, իր նախաձեռնությամբ, սկսել է վարել երեխաների դեմ ուղղված և ընտանեկան բռնությանը վերաբերող հանցագործությունների հատուկ վիճակագրություն, որի շնորհիվ ձևավորվել է հստակ տեղեկատվություն՝ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց դեմ կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ, ինչին էլ համապատասխան մշակվել է քրեաիրավական քաղաքականությունը, կատարվել մի շարք օրենսդրական փոփոխություններ։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ:

ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է ,որ 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Սույն վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։

Անչափահասների մասնակցությամբ, նրանց դեմ կատարվող հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություններից տուժած անչափահասների կրկնակի զոհայնացումը բացառելու նպատակով կարևորվել է քննիչների մասնագիտացումը՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից։ Քննչական կոմիտեն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց արդյունքում նեղ մասնագիտացում է ստացել ՔԿ 21 քննիչ։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կահավորվում են առանձին քննչական սենյակներ՝ անչափահասների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների համար:

ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ հետևողականորեն կատարվող աշխատանքների արդյունքում հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ՝ թե՛ քննության մեթոդիկայի և թե՛ բացահայտման ուղղությամբ։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ուղղված ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ՝ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների նվազեցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությանը, քանի որ հաճախ է պատահում, երբ ընտանիքը, որը պետք է պաշտպանի երեխային և նրա իրավունքները, ոչ միայն չի իրականացնում սույն գործառույթը, այլ նաև խախտում է այն: Կանխարգելիչ միջոցները առաջին հերթին պետք է ուղղված լինեն երեխաների պաշտպանությանը բացասական տեղեկատվությունից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման և երեխայի դաստիարակության որակի բարելավման վրա ընտանիքում, ինչպես նաև դպրոցում:

Ա.Հովսեփյանը կարևորեց նաև  խնամակալության  և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոնք, ունենալով իրավասությունների լայն շրջանակ երեխաների պաշտպանության հարցում, գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ, ինչին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են պետական և ոչ պետական մարմինները, և նույնիսկ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Կոնֆերանսին ելույթներ են ունեցել նաև երկու երկրների քննչական կոմիտեների, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ 

Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ մասնակիցները փաստել են, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների և կազմակերպությունների համակարգային և պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև նրանց միջև փոխշահավետ համագործակցությունից՝ ներառելով քաղաքացիական հասարակությունը:





Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net