Բակո Սահակյանն Արամ առաջինի հետ քննարկել է ԼՂ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ առաջին կաթողիկոսին Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: