Ցխինվալը վրացական կողմին է հանձնել Արչիլ Թաթունաշվիլիի դին
Հարավային Օսիայի իշխանությունները պնդում էին, որ Ախալգորիի շրջանում ձերբակալված Թաթունաշվիլին մահացել է սրտի կաթվածից, այն բանից հետո, երբ օս ոստիկանները կանխել են նրա փախուստի փորձը:
Վրացական կողմը, սակայն, լուրջ կասկածներ ունի, որ Վրաստանի զինված ուժերի նախկին զինծառայող Թաթունաշվիլիի մահը վրա է հասել Ցխինվալիի քննչական մեկուսարանում կիրառված կտտանքների հետևանքով:
Ավելի վաղ, Թաթունաշվիլիի մարմինը հարազատներին վերադարձի հարցում հարավօսական իշխանությունների վրա ճնշում գործադրելու խնդրանքով Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ Կիրիլին էր դիմել վրաց կաթողիկոս Իլյա երկրորդը: