Սալահի խփած յուրաքանչյուր գոլ ահռելի վնաս է հասցնում իր հովանավորին
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի արդյունավետությունը մեծ վնասներ է հասցնում իր հովանավորին:
Խոսքը հեռահաղորդակցման ընկերության՝ «Vodafone Egypt»-ի մասին է: Կազմակերպությունն իր բաժանորդներին խոսք է տվել 11 րոպե անվճար խոսելաժամանակ, եթե Սալահը դառնա գոլի հեղինակ:«Vodafone Egypt»-ը ունի 43 մլն բաժանորդ:
Սա նշանակում է, որ եգիպտացու ամեն խփած գոլից հետո ընկերությունը կորցնում է 114 մլն եվրո գումար:
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում դարձել է 39 գոլի հեղինակ: