Խորհրդարանը մերժեց «Մարտ 1»-ի վերաբերյալ «Ելք»-ի ԱԺ հայտարարության նախագիծը
«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։
«Ծառուկյան» դաշինքը կիսում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացրած նախագծի դրույթների տառացի մեկնաբանություններց, մենք այստեղ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ են տեսնում, հետևաբար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակիցի քվերակությանը», - ասաց խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը։
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության։ «Ի վերջո արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ և ընդհանրապես որևէ տեղ չկա որևէ ապացույց, որ, ինչպես 2008 թվականի մարտին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա և թաքնվել, այսպիսի ապացույց չկա և չի կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», - ասաց Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական պատգմավոր Գևորգ Կոստանյանը՝ փորձելով, ինչպես ինքը նշեց, վերջակետ դնել Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։
«Ուզում եմ փաստել երկու բան՝ նախագծի բովանդակության հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվեցին այն մտքի հետ, որ բովանդակությունն ընդհանրապես կոչված չի մեր մտահոգությունների փարատմանը, երկրորդը՝ այնուամենայնիվ վերջակետ փորձեմ դնեմ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին. բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսելէ Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործերին ծանոթանալու իարվուքն ոչ դուք ունեք, պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկն այստեղից, դրանք քրեական գործի մասն են և քննություն դրանցով իրականցվում է», - ասաց Կոստանյանը։
Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:
«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։