Հնդկաստանում հիվանդի գլխի տակ բարձի փոխարեն նրա կոտրված ոտքն են դրել. իշխանությունները բուժհաստատությունում ստուգումներ են անցկացնում
Հնդկաստանի իշխանությունները ժամանակավորապես աշխատանքից հեռացրել են երկու բժշկի և հետաքննություն են սկսել միջադեպից հետո, երբ հիվանդանոցներից մեկում հիվանդի գլխի տակ բարձի փոխարեն վերջինիս կոտրված ոտքն է դրված եղել:
Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ նշելով, որ դեպքը պատահել է Ուտար Պրադեշ նահանգի Ջհանսի քաղաքի պետական բժշկական քոլեջին կից հիվանդանոցում: Համապատասխան տեսանյութը Twitter-ում հրապարակել է հնդիկ լրագրող Ռոհան Դուան:
Բուժհաստատությունում ստուգումներ են անցկացվում: Հատուկ հանձնաժողովը պետք է պարզի, թե ով է ոտքը դրել հիվանդի գլխի տակ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ տղամարդու հարազատների և բժիշկների վարկածները հակասում են միմյանց: Բժիշկների խոսքով՝ ավտովթարի ենթարկված տղամարդուն հիվանդանոցում անհապաղ բուժօգնություն են ցույց տվել, որից հետո բժիշկը որևէ բան է փնտրել գլխի տակ դնելու համար, իսկ հարազատներից մեկը վերջույթն է առաջարկել: Հիվանդի հարազատների խոսքով՝ ոտքը բժիշկն է դրել նրա գլխի տալ՝ ի դեպ այն փոխելով բարձի հետ: