ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 10-ի գործով հանրային պաշտպանները վթարի են ենթարկվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը:
Այսօր դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեց և որոշում կայացրեց երեք հանրային պաշտպանի ներգրավել որպես Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի հանրային պաշտպան։
Դատական նիստն ընդմիջվել էր, ինչից հետո դատավոր Մակյանը հայտնեց, որ հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանն ու Լիանա Գասպարյանը ենթարկվել են վթարի, նրանք չեն տուժել:
Tert.am-ի հետ զրույցում Արմինե Ֆանյանն ասաց, որ վթարի են ենթարկվել, սակայն իրենց հետ ամեն ինչ նորմալ է:
Դատական նիստը հետաձգվել է: