Հայաստանի հավաքականը 13 բասկետբոլիստով սկսել է նախապատրաստվել Ալբանիայի հետ խաղին
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ, սկսել է նախապատրաստվել փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը։
Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը փետրվարի 6-ին հրապարակել էր ընդլայնված կազմը, իսկ ներկայումս ազգային թիմի ճամբարում են հետևյալ 13 խաղացողները.
1. Ամիրան Ամիրխանով` առանց ակումբ
2. Լուկաս Ֆիշեր` «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ` «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս` «Բազել Ստարվինգս», Շվեցարիա
5. Անդրեյ Կոնստանտինով` «Բարս», Ռուսաստան
6. Արարատ Քոչինյան` «Ուրարտու»
7. Ալբերտ Թադևոսյան` ՄԳՈՒ, Ռուսաստան
8. Էդգար Բաբայան` «Ուրարտու»
9. Գեորգի Պոդկոլզին` «Արցախ»
10. Դավիթ Խաչատրյան` «Գրանդ Սպորտ»
11. Արագատ Աբրահամիան` «Մասիս», ԱՄՆ
12. Արման Հակոբյան` «Արթիկ»
13. Նիկիտա Զախարով` «Ուրարտու»
Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երևանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է: